Երևան-Սևան ճանապարհի գազա-բենզալցակայանի պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է 7 տուժած։ Նրանցից մեկը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Երկուսի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք վերակենդանացման բաժանմունքում են։ Մյուս չորսի մոտ կա դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ՝ նրանց առողջական վիճակը միջին ծանրության է: Քննչական կոմիտեում դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից «Լուրեր»-ին հայտնել են, որ նախկինում այս լցակայանի հետ կապված բազում խախտումներ են եղել:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։