Հունիսի 7-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ:
Ինչպես հայտնում են հանձնաժողովից, նիստի օրակարգում դրված էին ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Ոստիկանության գվարդիայի մասին, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հավաքների ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծերը:
Հիմնական զեկույցներով հանդես եկան ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, իսկ հարակից զեկույցներով` ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնագահ Արմեն Խաչատրյանը և հանձնաժողովի անդամներ Հայկ Սարգսյանն ու Քրիստինե Պողոսյանը:
Նախագծերը ստացան դրական եզրակացություն: