Երևանի կանաչապատման և բնապահպանական ոլորտի՝ առավել արդիական ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների քննարկմանն աջակցելու և գիտական հիմնավորումներ ներկայացնելու համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով:
«Անկախ քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումներից ու ճնշումներից՝ դուք մնացիք ձեր հիմնավոր գիտական կարծիքին: Մենք նույնպես գիտական այդ ճանապարհից շեղումներ չենք ունենալու և հետևողական ենք լինելու ճշմարտությունը բարձրաձայնելու գործում: Ուզում եմ մեկ անգամ ևս վստահեցնել, որ ձեր մեջքն ամուր է, և գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու»,- ընդգծել է քաղաքապետը:
Պարգևատրվող գիտնականների ցանկն այստեղ: