Ֆիզիկական անձինք անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարեն վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ և ներկայացնեն տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։
Հարկային տարվա ընթացքում ստացված, այդ թվում՝ հարկային գործակալներից ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 մլն դրամը գերազանցելու դեպքում հաշվարկ-հայտարարագրի երրորդ բաժնում՝ «Վարձավճարի 60 մլն դրամը գերազանցող գումար» դաշտում պետք է լրացնել վարձակալական վճարների հանրագումարի 60 մլն դրամը գերազանցող մասի գումարը, որի համար եկամտային հարկը ևս հաշվարկում է ինքնաշխատ:
2023 թվականի համար հաշվարկ-հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 22-ն է։
Մանրամասները՝ տեսանյութում։