Երևան-Սևան ճանապարհին՝ պայթյունի հատվածում, ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ, «Լուրեր»-ին հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Տուժել է 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է:
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կ․Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք։