ՀՀ ՆԳՆ քարտուղար Նարեկ Սարգսյանը «Լուրեր»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունից և ներկա իրավիճակից։
Նա հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել 30-ից ավելի մարտական հաշվարկներ։ Այս պահին իրականացվում են հովացման և հրդեհաշիջման աշխատանքներ։
«Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթել է հեղուկ գազի ցիստեռնը և այս պահին էլ կա պայթյունի վտանգ»,- ասել է նա։
Հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։
Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով հոսպիտալացվել է 5 քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։