Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հայտարարել է, որ կարևոր է համարում մարզային այցերը, սակայն հինգշաբթի Սյունիք նախանշված այցը չեղարկել են՝ ուրբաթ օրվա կարևոր անելիքներին և հունիսի 9-ի հանրահավաքին պատրաստվելու համար:
Իսկ այսօրվա հանրահավաքն անցկացվել է Սոթքում: