Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում անդրադարձել է Կիրանցի դպրոցի ճակատագրին: Նա ասել է, որ Կառավարությունը պատրաստ է հավելյալ միջոցներ ձեռնարկել դպրոցի անվտանգության ուժեղացման համար, բայց եթե Կիրանցի բնակիչներին դա չբավարարի, պատրաստ են նոր դպրոց կառուցել: Նախարարը նշել է նաև, որ դասագրքերի ստեղծման մրցույթներն իսկապես մրցակցային են, և բավականին լավ դասագրքեր կան:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: