Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիայի իր գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին: «Օրեր առաջ նոր նախագիծ ստացանք Հայաստանից։ Ցանկանում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի շուրջ ավելի քիչ հարցեր են բաց մնացել»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Բայրամովը նաև հավաստիացրել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին: «Մենք պատրաստ ենք մեր կողմից ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը»,- ասել է արտգործնախարարը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: