Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը: X-ի իր միկրոբլոգում առաքելությունը գրել է.
«Պատիվ է հյուրընկալել Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն պարոն Միխայել Զիբերտին: Պատվիրակությունն այցելել է Երասխ գյուղ և Եղեգնաձորում առաքելության շտաբ: Արդյունավետ քննարկումներ եղան տեղում առաքելության աշխատանքի և գործունեության վերաբերյալ»: