Մենք մոտավորապես 80 հազար քմ փոսալցման աշխատանքներ արդեն իսկ արել ենք այս տարվա ընթացքում, և դեռևս ունենք կարիք հավելյալ փոսալցման աշխատանքներ անելու: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բայց փոսալցման աշխատանքներից զատ՝ մենք Երևան քաղաքում այս տարի արդեն երկրորդ տարին է, որ իրականացնելու ենք միջին նորոգման աշխատանքներ՝ մոտավորապես 55 կմ ճանապարհներ»,- նշեց նա:
Քաղաքային երթևեկությունը թեթևացնելու համար այլընտրանքային ճանապարհների վերաբերյալ Երևանի քաղաքապետն ասաց. «Այս տարի քննարկել ենք և ներդրումային կոմիտեում հաստատել ենք Թբիլիսյանը Եղվարդի խճուղուն միացնող կամուրջը և ճանապարհը: Դա, կարծում եմ՝ ամենախոշոր նախագիծն է ճանապարհային, որը վերջին շրջանում պետք է սկսի տեղի ունենալ: Ունենք Արշակունյաց-Իսակովի ճանապարհները միացնող նախագիծը, հիմա այնտեղ իրականացվում են օտարման գործընթացները, և, կարծում եմ՝ հաջորդ տարվանից մենք ունենալու ենք շինարարություն: