Այսօր Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Լևան Կոբիաշվիլին հանդես եկան համատեղ հայտարարությամբ:
ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ ՀՖՖ-ն և ՎՖՖ-ն համատեղ հայտ են ներկայացրել ՖԻՖԱ-ին աշխարհի 2029 թվականի երիտասարդական (Մ-20) առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու նպատակով: