ԱՆԻՖ-ը [Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ] իրականում 2018 թվականից մեր ամենակարևոր, ամենախոշոր և ամենահեռանկարային ծրագրերին հիմք դրած ընկերությունն է: Լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«ԱՆԻՖ-ի շրջանակներում մենք արաբական «Մասդար» ընկերության հետ կնքել ենք առաջինը տարածաշրջանում 200 մեգավատ արևային կայանների կառուցման ծրագիր, մենք առաջինը տարածաշրջանում իրականացրել ենք տարատեսակ նորարարական ծրագրեր, որոնք նաև ֆինանսապես արդյունավետ են եղել և հետաքրքիր:
Թե հետագայում ինչպես է կառավարվում այն գույքը, որը որ ԱՆԻՖ-ից հետո մնում է, իհարկե, այսօրվա Կառավարության որոշելիքն է»,- նշեց Ավինյանը: