Երևանի հիմնականում կենտրոնական հատվածներում կարգելվի փողոցում նվագելը: Քաղաքապետարանը բողոքներ է ստացել բնակիչներից, օրենքն այս դեպքում տուգանք և երաժշտական գործիքների առգրավում է նախատեսում: Քաղաքապետարանի պաշտոնյան շրջայցի ընթացքում երաժիշտներին իրազեկել է սպասվող արգելքի մասին, նրանք ասել են, որ մտադիր են տեղափոխվել այլ վայր:
Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: