Բավական մեծ քանակությամբ տիղմ կա, որի մեջ կարող են տարբեր վնասակար նյութեր լինել, մյուս կողմից՝ կան անկած կենդանիներ՝ հավեր, խոզեր և այլ կենդանիներ, որոնց մի մասի մարմինները հայտնաբերվել են, մի մասինը՝ չէ, ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով համաճարակային իրավիճակին:
«Դրա համար առողջապահական ոլորտի տեսչական մարմնի գործընկերները մի կողմից աշխատանք են իրականացնում, մյուս կողմից՝ հորդորում զգույշ լինել, և շարունակում են նաև գետի ափերով որոշակի փնտրողական աշխատանք, որպեսզի եթե այդ մարմինները հայտնաբերվեն, համապատասխան տեղերում անասունների համար պատշաճ կարգավորումներով գերեզմանոցներ են առանձնացվել, որ չտարածվի հիվանդությունը»,- նշեց նա: