Թուրքիան առաջին անգամ սկսել է բնական գազ արտահանել Եվրոպա. այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է Անկարայում նախարարների կաբինետի նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։ Թուրքական ընկերությունը սկսել է գազ արտահանել Բուլղարիա, Հունգարիա և Ռումինիա։
Էրդողանը երեք եվրոպական երկիր գազի արտահանումն անվանել է «մեծ քայլ» Թուրքիան էներգետիկ առևտրի միջազգային կենտրոն դարձնելու ճանապարհին: Թուրքիայի տարածքով Եվրոպա բնական գազի մատակարարման մասին համաձայնագրերը ստորագրվել են 2023 թվականին։ Էներգիայի մատակարարումները Ռումինիա սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ Հունգարիա՝ այս տարվա ապրիլին։
Մանրամասները՝ ռեպորտաժում: