ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրում է իր հետ հեծանիվ վարելու:
«Չեմ ասի ամեն օր, բայց մեկ-մեկ նման բաներ անում եմ: Եթե միանալու ցանկություն ունեցողներ կլինեն, հաճույքով կկազմակերպեմ: Բայց միանալու համար չորս պայման կա. առաջինը՝ ունենալ հեծանիվ (ակնհայտ է), երկրորդը` երթուղին ես եմ որոշում (ակնհայտ չէ, բայց կյանքն է ստիպում), երրորդը՝ չքաղաքականացնել (ակնհայտ է, թե ինչու), չորրորդը՝ ամենաուշը ժամը 07:00-ին պետք է վերադարձած լինենք, որովհետև սկսվում է աշխատանքային օրը. այսինքն առավոտյան 06:00-ին պետք կլինի շարժվել պայմանավորված տեղից: Եթե ուզում եք միանալ, [email protected] էլհասցեով ուղարկեք ձեր անուն-ազգանունը, հեռախոսի համարը և ձեր լուսանկարը հեծանիվի հետ»,- ասված է Ֆեյսբուքում արված գրառման մեջ: