Կարևորում եմ կրեդիտային համակարգի ներդրումն ավագ դասարաններում, որի շրջանակներում դպրոցների կրեդիտները ճանաչվում են բուհերի կողմից: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այս շրջանակներում, նաև մասնավորի հետ համագործակցությամբ 16 դպրոցներում «Արհեստական բանականություն» դասընթաց ենք ներդրել: Այս իմաստով մեր երկիրն աշխարհի առաջին երկրներից մեկն է, որն արդեն դպրոցական մակարդակում նման ծրագիր ունի»,- ասաց նախարարը: