Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև խաղաղության օրակարգի շուրջ վերջին ձեռքբերումները: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը արդյունավետ է գնահատել բանակցային գործընթացը, այդ թվում՝ մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած հանդիպումը:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։