Դեբեդի վարարման հետևանքով քանդված կամուրջների փոխարեն քննարկվում է ժամանակավոր կամուրջների հավաքման հնարավորությունը. տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը: Գնել Սանոսյանը միաժամանակ հայտնել է, որ խմբերն աշխատում են նաև հիմնական կամուրջների նախագծման ուղղությամբ: Նախնական հաշվարկներ կան անկած կենդանիների թվի մասին: էկոնոմիկայի նախարարի տեղակալն էլ անդրադարձել է տնտեսվարողների վնասի փոխհատուցման հնարավորությանը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։