Խորհրդարանի հանձնաժողովներում ներկայացվել է 2023-ի պետական բյուջեի կատարողականը՝ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ գործընկերության համատեքստում: Նշվել է, որ ԵՄ աղբյուրներից ստացված միջոցների հաշվին բյուջետային ծախսը կազմել է 29,7 տոկոս: Որպես գործակցության նոր ոլորտ ընդգծվել է անվտանգությունը` հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակը: ԵԱՏՄ-ի հետ առևտրաշրջանառությունը 2023-ին կազմել է 7.6 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 42,7 տոկոսով:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում։