ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ բանաձևի նոր նախագիծ՝ ուղղված աջակցելու Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը և պատանդների ազատ արձակմանը։ Այդ մասին նշված է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Անվտանգության խորհուրդը պետք է պնդի, որ ՀԱՄԱՍ շարժումն ընդունի գործարքը:
«Անվտանգության խորհրդի անդամները չպետք է ձեռքից բաց թողնեն այդ հնրավորությունը։ Մենք պետք է միասնական ճակատով հանդես գանք այս գործարքին աջակցելու համար»,- հավելել է ամերիկացի դիվանագետը։