ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Վրաստանում ընթացող զարգացումներին։
Նա հիշեցրել է, որ պետքարտուղարը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Միացյալ Նահանգներն ամբողջությամբ վերայանում է Վրաստանի նկատմամբ քաղաքականությունը։ Միլլերի խոսքով՝ դա կարող է հարցականի տակ դնել հարյուր միլիոնավոր դոլարների օգնությունը, որը Վաշինգտոնը տրամադրում է Թբիլիսիին։
Միլլերը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել նաև վիզաների քաղաքականությունը՝ կիրառելով որոշ սահմանափակումներ։