Արևմուտքը փորձում է հոկտեմբերին Վրաստանում նոր «մայդան» կազմակերպել՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության նոր օջախ ստեղծելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Տեսնում ենք Վրաստանում իրավիճակը սրելու Արևմուտքի փորձերը հոկտեմբերին կայանալիք խորհրդարանի ընտրության համատեքստում։ Չենք բացառում, որ նպատակն է փորձել իրականացնել իշխանափոխության «մայդանի» սցենարը՝ Ռուսաստանի սահմանների մոտ լարվածության ևս մեկ օջախ ստեղծելու հաշվարկով»,- նշել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ի երկրները ճնշում են գործադրում շատ ինքնիշխան պետությունների վրա։