ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչի հետ։
Սպիտակ տան տվյալով՝ ի թիվս քննարկված հարցերի՝ ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը։
Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները, Գազայում Իսրայելի հարձակումները, իրավիճակն Ուկրաինայում և տարածաշրջանային այլ հարցեր։