Հունիսը տեղումնառատ կլինի, սակայն ոչ մայիսի նման, տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը: Հունիսի 7-ից Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։ Տաք օդային ալիքը նահանջելու է, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Հունիսին անոմալ շոգ չի կանխատեսվում: