Հունիսը տեղումնառատ կլինի, սակայն ո՛չ մայիսի նման՝ տեղեկացրել է Գագիկ Սուրենյանը: Հունիսի 7-ից սկսած Սև ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը բավականին ակտիվ է լինելու։ Տաք օդային ալիքը նահանջելու է, ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով։ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը հունիսին անոմալ շոգ չի կանխատեսում: