ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների նախաձեռնությամբ և հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի օժանդակությամբ հեռավար տարբերակով տեղի է ունեցել էքսկուրսիա Վաղարշապատի պատմաազգագրական թանգարանում։
Թանգարանի տնօրեն, հնագետ Անժելա Թադևոսյանը միջոցառմանը մասնակից դատապարտյալներին ներկայացրել է թանգարանի պատմությունը և ցուցանմուշները։
Էքսկուրսիան, որին մասնակցել է 2 տասնյակ ազատազրկված անձ, անցել է մեծ հետաքրքրությամբ և հարցուպատասխանով: