ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու արգելք է սահմանել այն ներգաղթյալների նկատմամբ, որոնք ապօրինաբար կհատեն Մեքսիկայի հետ սահմանը։ Այդ մասին հայտարարել են Սպիտակ տանը։ Աղբյուրի համաձայն՝ միջոցառումը ժամանակաոր է և կգործի մինչև Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի ծանրաբեռնվածության թեթևացումը: