Հատուկ կուզենայի նշել հումանիտար ոլորտը: Եվրամիությունը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն դոնորը, և հատկապես պետք է նշեմ աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, որը գերազանցում է 12 միլիոնը: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ԵՄ ուշադրության կենտրոնում է նաև Հայաստանի հյուսիսում վերջին աղետալի իրավիճակը:
Առանձնահատուկ պետք է նշեմ Եվրոպական խորհրդարանի հետ ավանդական համագործակցությունը: Եվրոպական պառլամենտը Հայաստանին վերաբերող հարցերին թերևս առավել ակտիվ միջազգային ատյաններից մեկն է»,- ասաց նա: