Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Խարկովի շրջանում Ուկրաինայի կողմից գերմանական արտադրության զենքի կիրառումը չի նպաստի հակամարտության սրմանը: Նրա խոսքով՝ զենքի կիրառման նպատակները պաշտպանական են։
«Միջազգային իրավունքի տեսանկյունից դա միշտ էլ հնարավոր է եղել»,- ասել է Շոլցը Antenne Bayern ռադիոկայանի եթերում։
Գերմանիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ որոշում ընդունվել է դաշնակիցների հետ համաձայնեցմամբ։ Կանցլերը Գերմանիայի քաղաքացիներին հավաստիացրել է, որ երբեք թույլ չէր տա ճնշում գործադրել իր նկատմամբ՝ համոզելու կայացնել «սխալ և ժամանակավրեպ որոշումներ»: