Վերջնական արդյունքում ՀՀ սահմանները որոշվում են միջազգային պայմանագրով: Այո՛, սահմանազատման գործընթացը, որ գնա-գնա-գնա, պետք է լինի պայմանագիր, որը պետք է երկու կողմերը ստորագրեն՝ սահմանի նկարագրություն-սահմանազատման արդյունքներով: Այդ մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե պետական սահմանը որոշվում է միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով, իսկ որո՞նք են այդ պայմանագրերը մեկնարկած սահմանազատման գործընթացում:
«Եթե դա հենքի առումով է, թե ինչը պետք է ընկած լինի սահմանազատման հիմքում, ապա ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր միանշանակ դիրքորոշումն է, որ սահմանազատման գործընթացը պետք է լինի միայն անխոցելի իրավական հիմքով փաստաթղթերի հիման վրա, և այդպես էլ եղել է այն կտորը, որը սահմանազատվել է»,- ասաց նախարարը: