ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՀԱՄԱՍ-ի զինյալներին կոչ է արել համաձայնել Իսրայելի նոր առաջարկին՝ Գազայի հատվածում հրադադարի դիմաց պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ՝ շեշտելով, որ դա մահաբեր հակամարտությունը դադարեցնելու լավագույն միջոցն է: «Սա հիմք է ստեղծում քաղաքական կարգավորման համար, որն ավելի լավ ապագա է ապահովում ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար»,- ասել է Բայդենը:
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին էլ հայտարարել է, որ եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի Գազայում պատերազմին վերջ տալու գործարքին, ապա ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իսրայելը նույնպես կընդունի այդ ծրագիրը:
ՀԱՄԱՍ-ից ավելի վաղ հայտարարել են, որ շարունակվող ագրեսիայի ընթացքում չեն մասնակցի բանակցությունների, բայց պատրաստ են «ամբողջական համաձայնության», որը կներառի նաև պատանդների և գերիների փոխանակում:
Իսրայելի պաշտպանության նախարարը երեկ հայտարարել է, որ Իսրայելը չի ընդունի ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հատվածի հետագա կառավարումը և այժմ ՀԱՄԱՍ-ին հնարավոր այլընտրանքներ է դիտարկում:
Մանրամասները՝ ռեպորտաժում: