Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը: Նախագծող ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը ներկայացրել է նախորդ դիտարկումների և առաջարկությունների հիման վրա իրականացված փոփոխությունները և նշել, որ առաջիկայում կներկայացվի ամփոփիչ հայեցակարգային մաստեր պլանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ աշխատանքների առաջին փուլում պետք է ունենալ տարածքի նախապատրաստման ճանապարհային քարտեզ՝ կոնկրետ ժամկետներով և պատասխանատուներով:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։