Թուրքիայի Հաքարի քաղաքի ընտրված քաղաքապետ Մեհմեթ Սադըք Աքըշը ձերբակալվել է Վան քաղաքում։ Նա մեղադրվում է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու, Թուրքիայի հարավում գործող ահաբեկչական խմբավորումների հետ ենթադրյալ կապերի համար:
«Թուրքիայում 2024 թվականի մարտին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում երկրի հարավ-արևելքում գտնվող Հաքարիի քաղաքապետի պաշտոնում ընտրված Մեհմեթ Սիդըք Աքըշը հեռացվել է պաշտոնից և ձերբակալվել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի գործի հետաքննության շրջանակում»,- ասված է Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Նրա լիազորությունները ժամանակավորապես ստանձնել է Հաքարի նահանգի նահանգապետը։
Ձերբակալված քաղաքապետն էթնիկ քուրդ է և ընտրությանը ներկայացրել է Կանաչների ձախ կուսակցությունը։ Իշխանությունները խստիվ արգելել են քրդամետ կուսակցության տեղական կազմակերպության գործունեությունը: