«Պաղեստինի համար հազար երիտասարդ» շարժումն ակցիա է իրականացրել Ստամբուլում Ադրբեջանի պետական նավթային ընկերության գրասենյակի առջև՝ բողոք արտահայտելով, որ ընկերությունը նավթ է մատակարարում Իսրայելին։ Երկու օր անց ձերբակալվել է ակցիայի 13 մասնակից։
SOCAR-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ գրասենյակի վրա հարձակում կազմակերպած խումբը վայելում է Իրանի աջակցությունը։ Նշվել է, թե SOCAR-ը նավթ չի վաճառում Իսրայելին․ համաշխարհային նավթային շուկայի բոլոր ընկերությունները վաճառում են իրենց արտադրանքը թրեյդերներին և չեն կարող վերահսկել, թե թրեյդերները ում են վաճառում նավթը։