Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Այդպիսով փաստաթուղթն ուժի մեջ է մտել։
Պապուաշվիլին նշել է, որ այս օրենքի հիմնական նպատակն է ուժեղացնել Վրաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի դիմադրողականությունը արտաքին միջամտության դեմ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ հայտարարել է, որ օրենքի ընդունումը հաղթանակ է երկրի համար։ «Թափանցիկության մասին օրենքի ընդունմամբ Վրաստանը, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը միայն հաղթել են։ Ուստի այդ օրենքի ընդունմամբ պարտվել են միայն մեր երկրի չարակամները, դա կարելի է անկասկած ասել»,- նշել է Կոբախիձեն։