Խորհրդարանում այսօր 2023-ի բյուջեի կատարողականը ներկայացրել են վարչապետի, հանրապետության նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմերը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ 2023-ին 21 միլիարդ դրամ են կազմել իրենց ծախսերը: Ընդդիմադիր պատգամավորներին ոչ այնքան կատարողականին առնչվող հարցերն են հետաքրքրել, որքան եկեղեցու նախաձեռնած քաղաքական շարժումը:
Մանրամասները՝ Մհեր Արշակյանի ռեպորտաժում։