«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ, այսօր Քննչական կոմիտեի մոտ էր: Նրանք պահանջել են կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի կամ քննչականի որևէ ներկայացուցչի հետ հանդիպում, բայց կառույցից հայտնել են, որ հանդիպում կազմակերպելու համար կա ընթացակարգ:
Քննչականի դիմաց ակցիան ավարտվել է, քանի որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը տեղեկացրել է, որ մայիսի 31-ին արտգործնախարարության շենքի մոտից բոլոր ձերբակալվածները ժամը 15-17-ը ազատ են արձակվելու:
Շարժման մասնակիցները երթով գնացել են Սուրբ Աննա եկեղեցի: