ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի կառույցի հետ իր հարաբերությունները՝ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ Նրա խոսքով՝ դա օգտակար կլինի կազմակերպության անդամների համար առաջին հերթին ապագա համատեղ գործունեության լիարժեք պլանավորման համար։
«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի գործընկերները զգալիորեն կրճատել են իրենց մասնակցությունը կազմակերպության միջոցառումներին: Այնուամենայնիվ, փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են։ Հայաստանի Հանրապետությունը մնում է կազմակերպության լիիրավ անդամ, այդ երկրի նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ընդգծել է Տասմագամբետովը։
Մանրամասները՝ ռեպորտաժում: