Մշակվել է Երևանում օդի՝ փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ: Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում և հասանելի կլինի բոլորին: Հարթակը հնարավորություն կտա դիտարկել ամբողջ քաղաքում փոշու աղտոտվածության մակարդակը:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քննարկված մեկ այլ հարցով աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: