ՔԿՀ-ներում ջրամատակարարման հետ կապված խնդիրներ այս պահին չկան: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանի հարցին՝ «Արմավիր» ՔԿՀ-ում ջրի հարցը լուծվե՞ց, և կա՞ն արդյոք ՔԿՀ-ներ, որտեղ դեռ ջրի խնդիր կա:
«Ինչ վերաբերում է «Արմավիր» ՔԿՀ-ի ջրամատակարարմանը, այնտեղ տարածքային գլոբալ խնդիր կա, և այդ ուղղությամբ ներկայումս իրականացվում են աշխատանքներ:
Ինչ վերաբերում է լոգանքի խնդրին, ապա այն լուծված է, և դատապատյալները շաբաթը առնվազն 1 անգամ լոգանքի հնարավորություն ունեն «Արմավիր» ՔԿՀ-ում»,- ասաց նա: