Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի տարբեր հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Բայրամովը Բոնոյին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, ինչպես նաև խաղաղության օրակարգի շուրջ վերջին ձեռքբերումները: Բանակցային գործընթացը, այդ թվում՝ մայիսի 10-11-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած հանդիպումը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը արդյունավետ է գնահատել։