Քաղաքացիություն շնորհելու մասին ՀՀ նախագահի հրամանագրերով 2023 թվականին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 20855 անձի, իսկ 2022 թվականին այդ ցուցանիշը 19675 էր: Այդ մասին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման շրջանակում ասաց հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար տեղակալ Խաչատուր Պողոսյանը:
«Քաղաքացիությունը դադարեցնելու հրամանագրերով 2023-ի ընթացքում դադարեցվել է շուրջ 3300 անձի քաղաքացիություն:
2023-ի ընթացքում ներման խնդրագրերի մասին հրամանագրերով ներում է շնորհվել 3 անձի, և մերժվել 37 անձի ներում շնորհելը»,- ասաց նա: