Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ հրապարակվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործով դատավճիռը:
Դատախազը 11 տարվա ազատազրկում էր պահանջել: Երանոսյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ արձակվեց պատժի կրումից:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան