Օդի՝ փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ է մշակվել, որն այսօրվանից Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում հասանելի կլինի բոլորին:
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ օդի որակի 15 չափիչ սարք է այս պահին տեղադրվել մայրաքաղաքում:
«Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ամբողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը և մինչև մեկ ամսվա հստակ տեղեկություն ստանալ:
Սարքերի թիվն օր օրի մեծանալու է»,- ասված է հաղորդագրության մեջ: