Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Հայթաղ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդը տանը պահում է մարիխուանա, իսկ հողամասում աճեցնում կանեփ:
Տեղեկությունը ճշտելուց հետո իրավապահները մայիսի 20-ին մեկնեցին Հայթաղ: Բացատրական աշխատանքից հետո 49-ամյա տղամարդը ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով չորս փաթեթ և երկու թուփ: Նա հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել, իսկ փաթեթներում իր պատրաստած մարիխուանան է՝ անձնական օգտագործման համար:
Նմանատիպ օպերատիվ տվյալ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացան նաև մայիսի 25-ին: Այս տեղեկությունը ևս ստուգելուց հետո իրավապահները մեկնեցին Հայթաղ: Այս անգամ էլ բացատրական աշխատանքը համոզիչ էր. 61-ամյա տանտերը ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով չորս փաթեթ և կանեփանման երկու թուփ: Նաև հավելեց, որ կանեփն ինքն է մշակել և պատրաստել է մարիխուանա` անձամբ օգտագործելու նպատակով:
Երկու դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են: