Մեկնարկել է «Երևանի բալետային փառատոն»-ը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Տարվա ամենամասշտաբային մշակութային նախագիծն իրագործվում է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:
Բալետային օրերի բացումն ազդարարեց Բորիս Էյֆմանի Սանկտ Պետերբուրգի ակադեմիական բալետի թատրոնը: Բացօթյա ներկայացվեցին բոլոր ժամանակներում Էյֆմանի լավագույն բեմադրությունների ընտրված հատվածները:
Փառատոնը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Պետերբուրգյան թատրոնը նույն ծրագրով ելույթ կունենա նաև հունիսի 3-ին։