Վերջին շրջանում սոցիալական հարթակները լի են կեղծ տեղեկություններով: Փորձագետները նկատում են, որ ուրիշ անձանց անունից գրառումներ ստեղծելու գործիքները տարեցտարի ավելանում են, վաղը դրանք ավելի շատ են լինելու: Առաջարկվող ռեպորտաժում նույնիսկ Լուրերի իմ գործընկերը պարզագույն մեթոդներով ցուցադրում է, թե ինչպես կարելի է Ալեն Սիմոնյանի անունից հրաժարականի հայտարարություն տարածել կամ «Հայաստան» խմբակցության պատգամավորի անունից, Բագրատ Գալստանյանի հանրահավաքին չմասնակցելու կոչ: Մասնագետները հորդորում են սոցիալական մեդիայում հրապարակումներն ընթերցելիս չգայթակղվել վերնագրով, այլ ծանոթանալ նյութի բովանդակությանը և ստուգել սկզբնաղբյուրի հավաստիությունը: Կիրառվող տեխնոլոգիաների մասին Իրինա Մկրտչյանի տեսանյութը:
Մանրամասները՝ տեսանյութում։