9 քաղաք, 30 գյուղ. Կառավարության կողմից աղետի գոտի հայտարարված Լոռու և Տավուշի մարզերի բնակավայրերի թիվն է: Ժամերի ընթացքում բնական արհավիրքը ջրի տակ թողեց հարյուրավոր տներ, անշարժ ու շարժական գույք, վնասվեցին միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ, մի քանի բնակավայրի հետ կտրվեիցն նույնիսկ հաղորդակցման ուղիները: Այժմ պետությունը զբաղված է պատճառված վնասի գույքագրմամբ: Նախնական եզրակացությունն այն է, որ վնասի ծավալը հսկայական է, վերականգնման համար էլ անհրաժեշտ կլինեն ամիսներ :
Կառավարությունը խոստացել է, որ գույքագրման աշխատանքից հետո քաղաքացիների վնասը կփոխհատուցվի: Աղետից տուժած բնակիչների և այդ աղետի հետևանքների վերացման աշխատանքում անմիջականորեն ներգրավված պաշտոնյաների հետ զրուցել է իմ գործընկեր Մուշեղ Իսախանյանը:
Մանրամասները՝ ռեպորտաժում։